
ՀՖՖ նախագահը հրաժարական կտա՞․ ինչ է կատարվում հավաքականում. MediaHub.am

MediaHub.am-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ։
Տեղեկությունը կայքի թղթակիցը փորձել է ճշտել հենց Արմեն Մելիքբեկյանից, վերջինս պատասխանել է․ «Ես չեմ կարող Ձեզ հետ քննարկել, նախ՝ ես Հայաստանում չեմ, երկրորդ՝ պետք է բոլոր հարցերով մամուլի բաժին դիմեք»։
Մելիքբեկյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լուրը։
ՀՖՖ մամուլի ծառայությունից էլ փոխանցել են, որ հարցին կարող են միայն գրավոր պատասխանել։
Թե ինչ է կատարվում ՀՖՖ-ում՝ երկրպագուներին շատ է հետաքրքիր։ Պարտությունների շարանից հետո իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ժամանակից շուտ երկկողմանի դադարեցրեց համագործակցությունը ՀՖՖ-ի հետ։
Կապառոսին հրաժեշտ տվեցին, սակայն մինչև օրս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ չունի։ Գլխավոր մարզչի նշանակման ձգձգումը գուցե պայամանավորված է հենց Մելիքբեկյանի սպասվող հրաժարականով։
Եթե լուրերը հաստատվեն՝ ստացվում է՝ նոր դեմքեր և նոր իրադարձություններ են սպասվում հայաստանյան ֆուտբոլային աշխարհում։