
Կապրեզե՝ բանկայի մեջ

Բաղադրիչներ
1. Մոցարելա – 250 գ
2. Չերրի լոլիկ – 20 հատ
3. Կանաչ ռեհան – 2-3 ճյուղ
4. Ձիթապտղի յուղ – 5 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ, բալզամիկ քացախ, օրեգանո
Պատրաստման եղանակը
1. Մոցարելան և լոլիկները կտրատել: Ռեհանը ձեռքերով մանրացնել: Ապակե բանկայի մեջ լցնել լոլիկը, պանիրը, ռեհանը, լավ թափահարել:
2. Ձիթապտղի յուղը խառնել բալզամիկ քացախի, աղի և օրեգանոյի հետ, լցնել աղցանի վրա: Կրկին լավ թափահարել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը