
Պարզապես պրոֆիլակտիկ ուսումնական վարժանքներ են. ԱԻՆ-ը՝ բուհերից «տարհանման» լուրերի մասին

«Քիչ առաջ դասախոսությունս ընդհատեցին՝ տարհանման պատճառաբանությամբ։ Ասում են՝ նույնը տեղի է ունենում նաև Երևանի այլ բուհերում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Տեղեկություն էր տարածվել սոցցանցերում, որ տարհանում է իրականացվել նաև Չեխովի դպրոցում:
168.am-ը կապ հաստատեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, նա տեղեկացրեց, որ ուսումնական վարժանքներ են կատարվում:
«Պարզապես ԱԻՆ-ը Ոստիկանության հետ համատեղ իրականացնում է պրոֆիլակտիկ ուսումնական վարժանքներ՝ տարբեր հաստատություններում: Այդ աշխատանքները պարբերաբար մեր փրկարար ծառայության կողմից կատարվում են»,- նշեց ԱԻՆ խոսնակը: