«Հովիկ Աղազարյանին դոշով բրթբրթող բուղեքը թող սպասեն՝ ամեն ինչ անելու եմ, որ գնան ու աջակցեն զինված ուժերին». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով վերջին 2 օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմական իրավիճակին՝ հայտարարեց, որ այդ իրավիճակը հաղթահարելու համար երկրում համերաշխություն է պետք։

«Համերաշխությունը մենք պետք է օգտագործենք մեր սահմանային դիրքերից սկսած մինչև Երևանի կենտրոն, իրագործել այն ծրագրերը, որը մեր ժողովրդին կտա վստահություն իր ուժերի նկատմամբ, իսկ այդ վստահության նկատմամբ երբեք կասկած չպետք է ունենալ և չենք էլ ունենալու։

Կլինեն ժամանակավոր անհաջողություններ, այդ անհաջողությունները նաև պետք է արագ ստանան իրենց լուծումները, բայց մեր զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի։ Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ։ Երեկվանից սկսած ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ և դրանից բխող այլ անձնակազմ փորձում են երկրում մեր ուժերի նկատմամբ անվստահություն սերմանել, չի՛ կարա այդպես լինի։

Հիմա էլ տարածել են, որ Ազգային ժողովի պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցե՛ք, բայց կարծում եմ, որ սահմանի վրա են ձեզ սպասում, և էն բուղեքը, որ երեկ պարոն Աղազարյանին դոշով բրթբրթում էին, չգիտեմ՝ ՀՀ քաղաքացի են, թե չէ, պատրա՛ստ լինեն, մենք իրենց կարիքն ունենք այսօր՝ 1-ին կորպուսում, 2-րդ կորպուսում, և ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենք գան և աջակցեն մեր զինված ուժերին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը, ապա ընդգծեց, որ որևէ մեկը չկասկածի իրենց հնարավորությունների վրա, քանի որ նախկինում ավելի ծանր օրեր են ունեցել, հաղթահարել են, սա էլ են հաղթահարելու և գնալու են առաջ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս