Ֆրանսիացի տատիկների ամենասիրելի բաղադրատոմսը
Պանրախնձորային մուս պատրաստելու համար անհրաժեշտ է՝
Բաղադրիչներ
1. Խնձորի խյուս – 450 գ

2. Սպիտակ պանիր – 200 գ

3. Ձվի սպիտակուց – 3 հատ

4. Շաքարի փոշի – 1 ճ/գ

5. Խնձոր – 1/2 հատ

6. Կիտրոնի հյութ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը
1. Խնձորի խյուսը և պանիրը խառնել:
2. Սպիտակուցներին ավելացնել կիտրոնի հյութը և հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին:
3. Երկու անգամից լավ խառնել պանրային և սպիտակուցային զանգվածները:
4. Լցնել բաժակի մեջ և առնվազն մեկ ժամ դնել սառնարանը:
5. Մատուցելիս զարդարել խնձորի շերտերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

