Նիկոլ Փաշինյան հոդվածագրի ֆանտազիաները. արդյո՞ք Օնիկ Գասպարյանի նշանակումը դիտավորություն էր

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, կլրանա 44-օրյա պատերազմի 2-րդ տարին, որի ժամանակ գերագույն հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր: Այս ֆոնին Փաշինյանի ընտանեկան թերթի, այսպես ասած, արխիվային հոդվածներն ընթերցելը վնաս չէ, եթե չասենք՝ անհրաժեշտ, գուցե՝ օգտակար, համենայնդեպս, որոշ դեպքերում հենց Նիկոլ Փաշինյան վարչապետի և գերագույն հրամանատարի համար:

2016-ի վերջերին նրա ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթում «Մովսես Հակոբյան. հարված թիկունքից» վերտառությամբ հոդված է հրապարակվում, որի հեղինակը, ըստ ստորագրության,ոմն Արման Կարապետյանն է: Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների՝ դավադրության տեսություններ ու սեփական ֆանտազիաներով վերլուծություններ ներկայացնող Արման Կարապետյան կեղծանվան տակ հոդվածներ էր գրում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Վերնագիրը հուշում է, որ այն ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մասին է, սակայն մենք այս հոդվածըհիշեցնում ենք ոչ թե գեներալի անձը նկատի ունենալով, այլդրանում արտահայտված որոշ մտքերի և ձևակերպումների համար:

Գերագույն հրամանատարին մեղադրողՆիկոլ Փաշինյան հոդվածագիրը

Կարդացեք նաև

Փաշինյանի ընտանեկան թերթը մասնավորապես գրել էր.

«Հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում երբեք հարց չբարձրացվեց. իսկ ինչո՞ւ Մովսես Հակոբյանը 2015 հունիսին ազատվեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից: Ղարաբաղից ազատվելով, ընդ որում, նա նշանակվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, որն, իհարկե, ցածր պաշտոն չէ, բայց ՊԲ հրամանատարի մակարդակից էականորեն ցածր է:

2015-ը մի ժամանակահատված էր, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերն ավելի ու ավելի վստահ էին զգում իրենց, ավելի ու ավելի մեծ անհարմարություններ ու զոհեր պատճառելով մեզ և նման պայմաններում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը Մովսես Հակոբյանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու մասին ոչ այլ ինչ էր, քան անվստահության նշան:

Մի քանի ամիս անց այդ անվստահության պատճառները երևացին ու չափազանց ցավոտ կերպով. ԼՂՀ բանակի առաջնագիծը պատրաստ չէր չորսօրյա պատերազմին, պատրաստ չէր թշնամու հարձակմանը և սա ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում Հակոբյանի մոտ տասնամյա գործունեության լավագույն գնահատականն էր, ինժեներական աշխատանքների, սպառազինությունների, տեխնիկական հագեցվածության և բանակային կարգուկանոնի առումով երկարամյա քայքայում էր տեղի ունեցել:

Իսկ իրավունք ունե՞ր արդյոք Բակո Սահակյանը անվստահություն հայտնել Մովսես Հակոբյանին, չէ՞ որ ինքը Հակոբյանի անմիջական ղեկավարն էր: Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բազմաթիվ գործոնների բերումով ԼՂՀ ՊԲ հրամանատարը բավական ինքնուրույն պաշտոնյա է, և նա կախվածություն ունի ավելի շատ հայաստանյան, քան Ղարաբաղի իշխանություններից: Փաստ է, իհարկե, որ Բակո Սահակյանն առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու չէր կարող Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշում կայացնել, բայց կոնտեքստը, որում տեղի ունեցավ այդ իրադարձությունը, վկայում էր Ղարաբաղում Հակոբյանի նկատմամբ առկա խորն անվստահության մասին:

Հետո տեղի ունեցավ Չորսօրյա պատերազմը՝ իր ծանր հետևանքներով, և այս ընթացքում Մովսես Հակոբյանը, կարծես թե, ճիտին պարտք էր Սերժ Սարգսյանի համար: Վերջինս 2016-ի մայիսին Հակոբյանին նշանակում է ՊՆ փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ղեկավար: Սա պաշտոնի էական բարձրացում էր, չնայած ակնհայտ էր, որ Հակոբյանը կիլոմետրերով հեռու է դրանից:Ինչո՞ւ էր ուրեմն Սերժ Սարգսյանը Հակոբյանին նշանակում ավելի բարձր, բայց ակնհայտորեն անպատեհ պաշտոնի:Հովանու տակ առնելով Հակոբյանին՝ Սարգսյանը փորձում է իրենից շեղել Չորսօրյա պատերազմի 800 հեկտար հողի կորստի պատասխանատվությունը, որովհետև այնտեղ, որտեղ ՊԲ հրամանատարը ձախողել էր պաշտպանության գործը, ինքը, հենց ինքն է գերագույն-գլխավոր հրամանատարը: Իսկ արդեն 2016 թվականի աշնանը Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացնում է Պնախարար Սեյրան Օհանյանին, ով անշուշտ Չորսօրյա պատերազմի ձախողման կարևոր համահեղինակ է՝ Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի և Յուրի Խաչատուրովի հետ: Պաշտոնանկ է արվում նաև Յուրի Խաչատուրովը, իսկ ահա Մովսես Հակոբյանը նշանակվում է ԶՈւ ամենաբարձր պաշտոնում. Գլխավոր շտաբի պետ»,- մեջբերումը «Հայկական ժամանակի» հոդվածից է:

Այնուհետ Փաշինյանի թերթի՝ «Հայկական ժամանակի»՝ ստորագրությամբվերլուծաբան-հոդվածագիրն իր ասելիքն ավարտում է հռետորական հարցադրումներով.

«Բայց հարցն ուրիշ է. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 800 հեկտար կորստի ճարտարապետին նշանակում ԶՈւ ամենաբարձր պաշտոնում:Իսկ գուցե այն, ինչ արել է, կամ ավելի ճիշտ՝ չի արել Հակոբյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում, մտնո՞ւմ էր Սարգսյանի պլանների մեջ, իսկ գուցե իսկապե՞ս պատերազմով հողեր հանձնելու դավադրությունը մասնակիցներ է ունեցել նաև հայկական կողմում»:

Կրկնում ենք՝ 2016թ. վերջերին սա գրել է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի թերթը:

44-օրյա պատերազմից առաջ ոչ պատահական կադրային փոփոխությունները ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում

Առաջին, հոդվածի համատեքստումհիշենքՆիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ԶՈՒ-երում և ՊԲ-ում կատարված կադրային փոփոխությունները, որոնց 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, և որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ պատերազմի ընթացքի և ելքի վրա:

Նախապատերազմյան և պատերազմական ժամանակահատվածում նշանակված այդ հրամանատարները հաճախ չեն տիրապետել համապատասխան պաշտպանական շրջանների կամ զորամիավորումների հսկողության տակ գտնվող տարածքներին, դիրքերին, տեղանքների «նրբություններին»: Ըստ այդմ՝ պատերազմի ընթացքում անկազմակերպ վիճակը բխել է նաև այս կամ այն հրամանատարի՝ տեղանքին ծանոթ չլինելուց: Նրանք որոշ դեպքերում օբյեկտիվորեն չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում և դիրքերում և չեն կարողացել համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հակառակորդի հետ կռվում մենակ թողնելով զինվորներին: 

ՊԲ հրամանատարների փոփոխություններ եղել են ՊԲ մի քանի պաշտպանական շրջաններում ևզորամասերում:Ընդ որում, որոշ զորամասերի հրամանատարներ փոխվել են մի քանի անգամ:

Ավելին, 2018-ի հեղափոխություն կոչվածից սկսած ՊԲ վերնախավում են եղել կադրային փոփոխություններ, որոնք, ըստ էության, քաղաքական որոշումներ են զուտ եղել:

Դրանցից կնշենք միայն մեկ-երկու դեպք, քանի որ ավելի վաղ մանրամասն ներկայացրել ենք:

Եվ այսպես՝

Արցախի ՊԲ հրամանատարներ-պաշտպանության նախարարներ

Լևոն Մնացականյան– 15.06.2015թ.-պաշտոնից հեռացվել է 14.12.2018թ.

Կարեն Աբրահամյան– նշանակվել է 14.12.2018թ.- 24.02.2020թ.

Ջալալ Հարությունյան– նշանակվել է 24.02.2020-27.10.2020 (երբ պատերազմը սկսվեց, նա նշված պաշտոնում ընդամենը 7 ամսվա փորձ ուներ):

Միքայել Արզումանյան– նշանակվել է 27.10.2020-11.09.2021 (նշված պաշտոնում ընդամենը 11 ամիս է պաշտոնավարել):

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալներ

Հովհաննես Ավագյան- նշանակվել է 04.07.2020-07.11.2020:

Գնդապետը վերջին պատերազմում զոհվել է Շուշիի համար մարտերում: Պատերազմի վերսկսման ժամանակ նշված պաշտոնում Ավագյաննընդամենը 3 ամսվա փորձ ուներ: Մինչ այդ Հովհաննես Ավագյանը զբաղեցնում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալի պաշտոնը:

Արթուր Սարգսյան- նշանակվել է 04.07.2020-25.10.2020: Նա զոհվել է վերջին՝ 44-օրյա պատերազմում: Պատերազմի վերսկսման ժամանակ նշված պաշտոնում Սարգսյանն ընդամենը 3 ամսվա փորձ ուներ:

Այս շարքը, ինչպես նշեցինք,կարելի է շարունակել:

Նշենք, որ Հայաստանի և Արցախի նախկին իշխանություններն ու ռազմական ղեկավարությունն այն կարծիքին են եղել, որ ռազմական բարձրագույն և կարևորագույն պաշտոններում կադրային փոփոխություն չպետք է լինի առնվազն 3-6 տարի, քանի որ պատերազմի սկսման վտանգ կա: Իսկ պատերազմի վտանգի մասին ոչ միայն հայաստանյան փորձագետներն ու վերլուծաբանները, մասնագետներն են մշտապես ահազանգ հնչեցրել, այլև միջազգային ռազմաքաղաքական փորձագետները:

Այսինքն, զինվորականը գոնե 3-6 տարի պիտի պաշտոնավարի իրեն վստահված պաշտոնում, որպեսզի դրանից բխող նրբություններին հասցնի տիրապետել, եթե անգամ փորձառու զինվորական է: Խոսքը նրա մասին չէ՝ եթե զինվորականը լուրջձախողումներ է թույլ տալիս, նրան պետք է ժամանակ տալ և խնայել:

Երկրորդ, 2020թ. հունիսի 8-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինում է Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին:

Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են կորոնավիրուսի համավարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, ավելի ուշ հերքում է՝ չմանրամասնելով պատճառը: Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, Արտակ Դավթյանին Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձնում է ԳՇ պետի պաշտոնին՝ ազատվելով Օնիկ Գասպարյանից:

Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և կրկին վերադառնում է պաշտոնին պատերազմից հետո: Առհասարակ, երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով չեն ազատում պաշտոնից: Իսկ եթե նրա ռազմական կարողությունները չէին համապատասխանում այդ պաշտոնի համար, ապա ինչո՞ւ է նրան նույն Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձնում: Սա, իհարկե, այլ ուսումնասիրության թեմա է:

Նշենք, որ 2022-ի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը կրկին ազատվում է ԳՇ պետի պաշտոնից, և այն երկար ժամանակ թափուր է մնում:

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակումից մեկ ամիս հետո Տավուշում Ադրբեջանը մարտական գործողություններ է սանձազերծում, իսկ նշանակման պահից մոտ 3 ամիս հետո սկսվում է արցախյան վերջին պատերազմը:

Երրորդ, «Հայկական ժամանակի» հիշատակված հոդվածում նշվում է, թե ինչպես կարելի է իր պարտականությունները ձախողած, պատշաճ չկատարած զինվորականին նշանակել ավելի բարձր կամ բավականին պատասխանատու պաշտոնի, երբ նրա նախորդ պաշտոնավարման օրոք լրջագույն խնդիրներ են արձանագրվել:

Այս հրապարակման սկզբում որոշ չափով խոսեցինք Արտակ Դավթյանի նշանակումներից, որը, երբ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր, 2018-ի գարնանը նախիջևանյան թևում ադրբեջանական կողմն առաջխաղացումներ ունեցավ, բայց դա Փաշինյանին չխանգարեց Դավթյանին նշանակել ԳՇ պետի պաշտոնում, հետո ծիծաղելի պատրվակով կամ երկրի ղեկավարի՝ իբր համաճարակային որոշումը խախտելու համար հեռացնել և նորից վերադարձնել:

Նույն Մովսես Հակոբյանին Նիկոլ Փաշինյանն ազատեցՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, բայց նշանակեց գլխավոր ռազմական տեսուչ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնին նշանակված գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն էլսրանից առաջ ՀՀ ԶՈՒ-ում ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին:

 2021-ի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր այս պաշտոնից, որովհետև օգոստոսին ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ, որին մասնակցել էր Ասրյանը, ևայդ օրը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե զրուցել էր,նրան «պարոն գեներալով» դիմել, իշխանությունների համար անցանկալի հարցեր բարձրացրել փակ քննարկմանը: Պատճառը դա էր:

Այլ ուշագրավ փաստ. 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր:Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, որը ներկայումս այլ ղեկավար ունի՝ գնդապետ Արմեն Գյոզալյանը:

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը:

Եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ 44-օրյա պատերազմի ելքի համար գլխավոր պատասխանատուն զինվորականությունն է, և, որ այն կարող էր այլ հունով գնալ, ապա ինչպե՞ս է պարտություն բերած պատերազմում պատասխանատու պաշտոն զբաղեցրած անձին ավելի բարձր պաշտոն վստահում:

Հարց, որըտվել է «Հայկական ժամանակի» վերևումհիշատակված վերլուծաբանը, որը տվել է և կտար Նիկոլ Փաշինյան լրագրող-խմբագիրը, ընդդիմադիր գործիչը:

Հավելենք, որ Փաշինյանի թիրախում հայտնված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը ևս Փաշինյանի օրոք հետաքրքիր կադրային տեղաշարժեր է ունեցել:

Չորրորդ, Արման Կարապետյան վերլուծաբանը վստահել-չվստահելու խնդիր է բարձրացնում: Հիմա վերևում հիշատակված Փաշինյանի նշանակումները ինչի՞ մասին են խոսում՝ վստահությա՞ն, թե՞ հետին մտքերի:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ ԳՇ պետի պաշտոնում նշանակված և պատերազմ վարածգեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պատերազմի ամբողջ ընթացքում 100 տոկոսով վստահել է, և այդ վստահությունը խաթարվել է ԳՇ հայտնի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողհայտարարությունից հետո:

Հինգերորդ, «Մովսես Հակոբյան. հարված թիկունքից» վերտառությամբ հոդվածն ավարտվում է «մեղադրանքով», թե իբր Մովսես Հակոբյանի՝ՀՀ ԶՈՒ ԳՇ պետիպաշտոնում նշանակումը կոնկրետ նպատակ ուներ:

«Իսկ գուցե այն, ինչ արել է, կամ ավելի ճիշտ՝ չի արել Հակոբյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում, մտնո՞ւմ էր Սարգսյանի պլանների մեջ, իսկ գուցե իսկապե՞ս պատերազմով հողեր հանձնելու դավադրությունը մասնակիցներ է ունեցել նաև հայկական կողմում»,- նշվում է հոդվածում:

Հիմա ի՞նչ՝ Փաշինյանի կողմից նախապես և լավ ուսումնասիրված Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակումն ա՞յս տրամաբանությամբ է եղել: Կամ՝ ինչպես հոդվածում է ասվում, Փաշինյանը՝ որպես գերագույն-գլխավոր հրամանատար, փորձում է իրենից շեղե՞լ 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատվությունը:

Ինչպես հասկանալ: Գուցե «Հայկական ժամանակի» հոդվածագիր Արման Կարապետյանը կարողանա՞ ասել…

Տեսանյութեր

Լրահոս