Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը շուրջ 2.5 մլն դրամի  9 երաժշտական գործիք  կնվիրաբերի Գյումրիի փողային նվագախմբին

Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող ընդհանուր առմամբ 2.504.9 հազ. (երկու միլիոն հինգ հարյուր չորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով երաժշտական գործիքները Գյումրի համայնքին նվիրաբերելու հարցը: Երաժշտական գործիքները հատկացվելու են  Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

Համաձայն որոշման՝ Գյումրու համայնքապետարանին կնվիրաբերվեն հետևյալ  երաժշտական գործիքները. կլարնետ in B JUPITER, JCL 700SQ, որն արժե 295.000 դրամ, շեփոր in B Sonata 6416D-L, որն արժե 72.000 դրամ, գալարափող in F/Bb Sonata 6442L, արժեքը՝ 349.000 դրամ, բարիտոն in B Sonata 5501 L՝ 195.000 դրամ, տրոմբոն n C Bach TB301՝ 390.000 դրամ, ալտ in Es Sonata 5402 L՝ 169.000 դրամ, Տուբա in B Sonata 5904 L՝ 495.000 դրամ, փոքր թմբուկ Sonata SA 105-7՝ 24900 դրամ, հարվածային գործիքների հավաքածու Pdp PDST2215BK ST5BK՝ 515.000 դրամ:

Որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Անի» փողային նվագախմբի բնականոն գործունեության ապահովման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, ՀՀ տարածքային համաչափ մշակութային զարգացման, օժտված և տաղանդավոր, ինչպես նաև սոցիալապես անապահով գյումրեցի երեխաների համար գեղարվեստական կրթության նպաստավոր պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի «Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների համար գույքի ձեռքբերում» ծրագրի շրջանակում ձեռք բերված 9 անուն երաժշտական գործիքները նվիրաբերել «Անի» փողային նվագախմբին, որը հանրապետության լավագույն փողային նվագախմբերից է և մեծ ներդրում ունի՝ ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ հանրապետությունում փողային երաժշտության կատարողական արվեստի ավանդույթների պահպանման և զարգացման գործում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս