«Լո՞ւրջ եք ասում, հիմա Դուք սուտ եք խոսում, մանիպուլացնում եք… Ի՞նչ Սևան». ի՞նչ էր ասում Էդմոն Մարուքյանը երկու տարի առաջ, և ի՞նչ իրավիճակ ունենք հիմա

Երկու տարի առաջ, երբ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանն Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձում էր ճշտել, թե ինչո՞ւ Հայաստանն արտահանձնեց ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, նա վստահորեն պնդում էր, թե ճիշտ են արել, որ արտահանձնել են, ինքը կողմ է, որ փոխանակեն, եթե այդ կերպ հնարավոր է վերադարձնել գեթ մեկ գերի հայորդու:

Ապա հավելել է՝ ոչ մի հայ չպետք է մնա նրանց բանտերում:

Ժամանակն, իհարկե, ցույց տվեց, որ ոչ միայն 2020թ. պատերազմի գերիներն են մինչ այժմ Բաքվի բանտերում, այլև նրանց նորերն են ավելացել:

Դավիթ Սարգսյանի դիտարկմանը, թե Ադրբեջանը հնարավոր է՝ 10 գերու դիմաց Սևանա լիճը պահանջի, Էդմոն Մարուքյանը կտրուկ հակադարձել էր․

«Լո՞ւրջ եք ասում, հիմա Դուք սուտ եք խոսում, Դուք հենց հիմա սուտ եք խոսում, մանիպուլացնում եք… Ի՞նչ Սևան, Դավիթ ջան, ի՞նչ Սևան»:

Այսօր արդեն ադրբեջանական տելեգրամ-ալիքներն ամենօրյա ռեժիմով թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանած տեսանյութեր են հրապարակում Սևանի մասին՝ վստահություն հայտնելով, որ վաղ թե ուշ այն իրենցն է լինելու:

Մանրամասները՝ տեսնյութում:

Տեսանյութեր

Լրահոս