Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Եվրապական դատարան է դիմել:
Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Սահմանը բացենք, ԵՊՀ-ն ծախենք թուրքական հյուրանոցային ցանցին»՝ իշխանական թեզերի մասին
Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը (IYDU) դաըապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի նկատմամբ: IYDU-ի տարածած գրառման մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացրել է 24News-ի թղթակիցը:
Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:
Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտակայքում նախօրեին իրավապահներ էին մոբիլիզացվել։ Ինչպես «Մթավարի արխի»-ին է հաղորդում, դեսպանության շենքի մոտ պայթուցիկ փնտրողներ էին աշխատում։
Ուզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծել ստեղծված իրավիճակը:
Մինչ թշնամին հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով հարձակումներ է իրականացնում, խորհրդարանական երկիր Հայաստանի ԱԺ-ում քննարկում են տարբեր հարցեր, բացի սահմանին տեղի ունեցող զարգացումներից՝ Կոռուպցիան վերացնելուց մինչև թափոնների հարց։
«Բավական դժվար է այս իրավիճակում լուծումներ առաջարկելը, որովհետև իսկապես տնային աշխատանքը չի արվել. պետությունը չի արել այդ գործը, և մենք հենց այս պահին կանգնած ենք մեր հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկի՝ Ջերմուկի կորստի իրական վտանգի առջև»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համոզում հայտնելով, որ այդ վտանգը չեզոքացնելուն ուղղված համարժեք քայլեր պետությունը չի անում:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից: ԲԴԽ-ն որոշումը կայացրել է այսօր:
«Փաշինյանը ԱԺ մոտ հավաքված զոհվածների ծնողներին ցանկանում էր թողնել առանց լիդերի». Թագուհի Թովմասյան
«Ձեռնաշղթաներից արդեն ձեռքերս կապտել էին, խնդրեցի ուժ չկիրառել». Էդգար Ղազարյան
Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը նրանց կողքին է:
Ամեն դեպքում այդ որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել: Առաքելությունը դեռ պետք է ձևավորվի, տեղ հասնի
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սյունիքի մարզում վնասվել է Սիսիան քաղաքից դեպի Նորավան բնակավայր տանող ճանապարհը։
«Հուսահատությունը, վախը հստակ մեխանիզմ է, որն օգտագործվում բավականին երկար ժամանակ՝ ՀՀ հասարակությանը, ժողովրդին վերահսկողության տակ պահելու համար»,- համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե պատերազմող բոլոր երկրներն էլ ուզում են խաղաղություն և հակառակորդին լռեցնելու համար կատարում են գործողություններ, որպեսզի հետո լինի խաղաղություն։
Այս իշխանությունը վերածվում է օտարի շահը պաշտպանող դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան
ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Ամեն ինչ անելու ենք, որ նախագահների ու կաթողիկոսի հանդիպումը կայանա. Քրիստինե Վարդանյան
«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ խոսելու է միայն մեկ թեմայից՝ ՀՀ ներքին մարտահրավերից, որն ունի անուն-ազգանուն:
«Իրավիճակը կշարունակի է՛լ ավելի վատթարանալ՝ գնալով դեպի անշրջելիության կետ, և մենք կկանգնենք պետականության, ազգի կործանման իրական ռիսկի առաջ, եթե շարունակվի այս քաղաքական կուրսը, որն այս իշխանությունները որդեգրել են»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Երևանի Թումանյան 42 հասցեում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ հավաքվում են անհրաժեշտ իրեր (չոր սպիրտ, քաղցրավենք, ծխախոտ, կրակայրիչ և այլն) սահման ուղարկելու համար։
Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է, որ թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի: