
Արմեն Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից: ԲԴԽ-ն որոշումը կայացրել է այսօր:
«2022 թվականի սեպտեմբերի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի 17.08.2022 թվականի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է՝
1. Արմեն Հարությունյանին, իր դիմումի համաձայն, ազատել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ, որը ստորագրվել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից»: