ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ է հանդիպել։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հարցին պատասխանելիս անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյաներին, նրանց ստեղծած ԱԱԾ պահեստազորի սպաների միությանը և հայտարարեց, որ նրանց կեսը լրտեսներ են եղել։
«Եթե մենք ցանկանում ենք այստեղ տևական խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությունը միտված անկեղծ քայլեր ձեռնարկի՝ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Բաքուն տեղեկացրել է ԿՄԽԿ-ին՝ զոհված 100 հայ զինծառայողի դի Երևանին փոխանցելու մտադրության մասին: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Բլինկինը շատ մեղմ է բնութագրում Ադրբեջանի ագրեսիան ու ասում է, որ պետք է երկարատեւ խաղաղություն հաստատվի, այսինքն Հայաստանն ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում եւ, բնականաբար ամբողջ Սյունիքը դարձնի թյուրքական միջանցք։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության նախկին պետ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «1 տարուց ավել չէի նայել ԱԺ -կառավարություն հարց ու պատասխանը: Այսօր ստիպված դիտեցի:
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուրջ համարում եք, որ կստորագրի ու կգնա՞։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի սահմանների վրա նպատակ ունի ճնշել Հայաստանին, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 94-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում:
Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։
44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը թերևս ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ, նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի գնդակոծության հետեւանքով վնասվել է Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման կետը եւ մեկ ավտոմեքենա
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը:
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ՝ շատերն այս պահին ինձնից կակնկալեն պատասխան, բայց բոլորիդ հիշեցնեմ՝ պատասխանում են մարդուն…»։
Եթե իմ երկրի ղեկավարը խուսափում ա ասել, որ երկրում պատերազմ ա, ԱԺ-ն 10-րդական հարցեր ա քննարկում նիստին, իշխող ուժի պատգամավորները կոչ են անում խաղաղվել թշնամու հետ, անվանում են պատերազմը «սադրանք» ու «սահմանային միջադեպ», ՊՆ-ն էլ թշնամուն անվանում ա հակառակորդ, ես միջազգային հանրությունից ի՞նչ պահանջեմ։։ Ոնց ներկայացնում են, տենց էլ արձագանքում են։
Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ մտադիր է կազմակերպել խորհրդաժողով Յոթի խմբի (G7) երկրների մասնակցությամբ` Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ներդրումային ռազմավարության քննարկման համար:
Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Եվրամիությունը մտադիր է Էապես ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից՝ Միության միասնական շուկա պարզեցված մուտքի եւ Ուկրաինայի կապի գործարկուների համար ռոումինգի վերացման փոխարեն:
LIVE. 168TV-ն ուղիղ միացմամբ անդրադառնում է ստեղծված իրավիճակին
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, ըստ որոնց՝ թշնամին կիլոմետրերով ներխուժել է ՀՀ տարածք, և թե թշնամական կողմը պատրաստ է 100 դի վերադարձնել:
ԱԱԾ սպաների միություն. արա դուք նամուս ունենա՞ք, փողոց դուրս կգա՞ք. դուք խոպանչիների միություն եք եղել. Փաշինյան
ԱԱԾ-ն զեկուցել է՝ հրամայվել է կոնկրետ անձի կողմից գրաված բարձունքը ԶՈՒ-ն թողնի և հեռանա. Փաշինյան
«Հայկական ալիք»-ին հաջողվել է բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում վերհանել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը Գեղարքունիքի մարզում թշնամական առաջխաղացման ուղղություններն ու խորությունը։
Հարգելի հայրենակիցներ: Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: