
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ: