Եղիշե Կիրակոսյանը Եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերում երևացող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Եվրապական դատարան է դիմել: Այդ մասին տեղեկանում է ներկայացուցչի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառումից:

«Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։

Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930