Պետք է պառլամենտից դուրս ստեղծվի քննիչ հանձնաժողով. Արծվիկ Մինասյան
Իշխանափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը ոչ միայն վերականգնելու են արժանապատիվ պետականությունները, և մեր ժողովուրդը վերադառնալու է իր արժանապատվության սկզբնական վիճակին, այլ իշխանության է գալու մի ազգային հավաքական, որը գիշեր ու զօր մտածելու է մեր պետականության հզորացման մասին»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բոլոր ուղղություններով՝ տնտեսական, մշակութային, հոգևոր, իրավական, պետք է ճանապարհային քարտեզ մշակեն և դնեն սեղանին:
«Պետք է կարողանանք ներկայացնել, թե ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում: Սա է ճանապարհը, որ հաջորդ հանրային փողոցային պայքարում ունենանք հարյուր-հազարավոր աջակիցներ: Պետք է նաև ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ բոլոր ուժերի հավասարակշիռ ներկայացմամբ: Հասարակության մեծ մասը չգիտի, որ այսպիսի նախաձեռնություն կա»,- շեշտեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը: