Մազաթափության մի քանի անսպասելի պատճառ
Մազերը կարող են թափվել ոչ միայն հորմոնալ խանգարումների կամ սթրեսի, այլև նույնիսկ քաղցրավենիքի հանդեպ սիրո պատճառով, ասում է կենսաքիմիկոս, մանկական և մեծահասակների սնուցման ոլորտի փորձագետ Աննա Չիտանավան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում:
Մազերն ու եղունգները մարդու առողջության ցուցանիշն են, բացատրել է Չիտանավան, ուստի մազաթափությունը տարածված խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր գործոնների պատճառով:
Բժիշկը նկատել է, որ մազերը կարող են թափվել դիհիդրոտեստոստերոն հորմոնի բարձր մակարդակի պատճառով, որը բարձրանում է քաղցրավենիքի ու կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահման պատճառով։ Սթրեսը նույնպես նպաստում է հորմոնի ավելացմանը, հավելել է Չիտանավան։
Ամենաանվնաս պատճառը, ըստ բժշկի, սննդանյութերի պակասն է։ Մազերի, եղունգների աճի, ինչպես նաև մաշկի լավ երանգի համար անհրաժեշտ են բավարար քանակությամբ սպիտակուցներ։ Եթե ամեն օր ուտեք ձու, միս կամ ձուկ, ապա դրա պակասով պայմանավորված խնդիրներ օրգանիզմում չեն լինի, ընդգծել է նա։
Առողջ վարսեր ունենալու համար կարևոր դեր են խաղում երկաթը, B խմբի վիտամինները, ցինկը, սելենը։ Չիտանավան ասել է, որ երկաթն անհրաժեշտ է մազերի ֆոլիկուլների աճի և բաժանման համար: Քանի որ օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել երկաթ, այն կարելի է ստանալ միայն սննդից կամ հավելումներից: Բժիշկը խորհուրդ է տվել հարստացնել սննդակարգը կարմիր մսով, օրգանական մսերով՝ լյարդով, սրտով, ստամոքսով, ինչպես նաև լոբազգիներով՝ լոբի, սիսեռ, ոլոռ և առնվազն 70 տոկոս կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադ։
Մազերի աճի համար անհրաժեշտ B9 և B12 վիտամինները, որոնք շատ կան գետնանուշի, քունջութի, սպանախի, ինչպես նաև գառան լյարդի և երիկամների մեջ:
Ցինկը նպաստում է մազի ֆոլիկուլների սնուցմանը, մազերի կերատինի սինթեզին և ճարպագեղձերի նորմալ աշխատանքին: Ցինկ կա ծովամթերքում, ինչպիսիք են ոստրեներն ու խեցեմորթները, կարմիր միսը, ոսպը և դդմի սերմերը:
Մազերի աճը խթանելու համար հարկավոր է օգտագործել սելենի հիմնական աղբյուրները՝ ընկույզ, ցորենի թեփ, արևածաղկի սերմեր, սխտոր, հնդկահավ, խոզի միս, միդիա, ծովատառեխ, ձու:
«Գիտեմ, որ շատերը մազաթափությունը բուժում են տարբեր շամպուններով, յուղերով, որոնք ջանասիրաբար ու կանոնավոր կերպով քսում են գլխամաշկին։ Բայց եթե ներքին հորմոնալ պրոցեսները չկարգավորվեն, միկրոտարրերի պակասը չվերացվի, սթրեսի մակարդակը չնվազի, բոլոր արտաքին միջոցները կարճաժամկետ ազդեցություն կունենան կամ նույնիսկ կլինեն ոչ ակտիվ»,- ըստ shantnews-ի՝ եզրափակել է բժիշկը։