Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվել են և, ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2059-ը կամ 54,3 տոկոսը: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բուհերին հատկացվել էր 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։
Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվել են և, ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2059-ը կամ 54,3 տոկոսը:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը՝ մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում: Երևանում՝ թիվ 46 ավագ դպրոց, թիվ 57 հիմնական դպրոց, թիվ 118 ավագ դպրոց, թիվ 135 հիմնական դպրոց, թիվ 155 հիմնական դպրոց, թիվ 168 հիմնական դպրոց, թիվ 200 հիմնական դպրոց, թիվ 170 ավագ դպրոց, թիվ 189 ավագ […]
Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա քննություն՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաներից, հոկտեմբերի 22-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Մաթեմատիկա», 25-ին՝«Օտար լեզուներ», 26-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», իսկ ահա հոկտեմբերի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:
ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն: