168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ալիևը ներկայացրել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, սակայն ավելի տրամաբանական է, եթե հայկական կողմը դա աներ։ Տարասովի գնահատմամբ, սա նշանակում է, որ որքան էլ բանակցությունները Բրյուսելում են, Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս շարունակում է կարևոր մնալ որպես միջնորդ, և, առանց Ռուսաստանին տեղեկացնելու, հնարավոր չէ առաջ շարժվել։
Ռուս-ուկրաինական պատերազմում այս մոտիվն ավելի է ակնհայտ դառնում: Ռուսաստանը իր ռեսուրսները որպես զենք է օգտագործում ոչ միայն արևմուտքի, այլ նաև աշխարհի դեմ, նույնիսկ մեզ պես մանրերի ու իբր բարեկամների դեմ:
«Հիմա մենք գտնվում ենք նոկդաունի մեջ, և այդ նոկդաունից մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ ուշքի գալ և շարունակել պայքարը, կամ էլ նոքդաունը հասցնել նոկաուտի»,- հավելեց Արմեն Պետրոսյանը՝ նկատելով, որ որևէ արցախցի չի ուզում վերջնականորեն դադարեցնի պայքարը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 2-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Ռասուլ Զ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորաիայում այժմ մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում:
Օգոստոսի 31-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 32-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը, 7-ի ցերեկը և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
ՊՆ–ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Եթե հրապարակային ասում են՝ դավաճան, ասում են որ պետք է գնդակահարել, ասում են, որ պետք է քառատել, սպանել, դռնփակ հանդիպման եկան, դուրս գան ու հանկարծ էդպիսի դարակազմիկ մի բան չեղավ ասելու՝ իրանց տրամաբանության տեսակետից։ Իրենք հայտնվելու են վատ վիճակում, վատ վիճակում ոչ թե մեր կամ հանրության տեսանկյունից, այլ իրենց էդ աստիճանի արմատական տրամադրված ուժերը հենվում ենք արմատական տրամադրված մարդկանց վրա, հետո ի՞նչ են բացատրելու, դավաճանների, հողատուների հետ ինչի՞ են գնացել հարց քննարկել»։
Պակիստանում աղետալի ջրհեղեղների զոհերի թիվը աճել է ևս 57-ով, որից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հրանոթի արկերի գործով անցնող և այս տարվա հունիսի 18-ին կալանավորված ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը Երևանի առաջին ատյանի դատարանի օգոստոսի 11-ի որոշմամբ գրավով ազատ է արձակվել:
Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ:
Թուրքմենստանում Գերմանիայի նոր դեսպան Միխայել Ուվե Բիրհոֆն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Neutral Turkmenistan-ի պաշտոնական թերթը։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ:
Բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյու Յորքում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ գողացել են Զոլաքար բնակավայրի ջրատար առուների մետաղյա պաշտպանիչ ճաղավանդակները:
Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արցախ կատարած այցը և այդ քայլը կոչել «հերթական սադրանք՝ Հայաստանի կողմից»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ուրբաթ օրը կեսօրին սպանության փորձ է տեղի ունեցել Մալաթիա Սեբաստիա համայնքի զորավար Անդրանիկ փողոցում: Հինգ երիտասարդներ Nissan Tida մակնիշի մեքենայով հետապնդել են Lada մակնիշի մեքենան, կանգնեցրել այն փողոցի բանուկ մասում և դանակի մի քանի հարվածներ հասցրել վարորդին:
Ջալալի ձերբակալությունից Նիկոլին սպասարկող բոլոր պաշտոնյաները պետք է մի պարզ բան հասկանան. Նիկոլի անօրինական հրահանգները հլու հնազանդ կատարելը միևնույն է՝ չի փրկելու փուռը գնալուց։
ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում պատգամավորների ամենաշատ անհարգելի բացակայությունները եղել են «Հայաստան» խմբակցության կողմից:
Գորբաչովը վեց տարի զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը։ Նա մահացել է օգոստոսի 31-ին:
Արցախի՝ հետպատերազմյան ժամանակահատվածի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, պետական ինստիտուտները որևէ հաշվարկ չունեն, թե սցենարային այս կամ այն զարգացման դեպքում ինչպես են գործելու։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը Նիկոլը հետաքրքիր տղա է: Հայաստանի ու Արցախի դեմ գործում է տիպիկ թուրքական ոճով: «Կադրերին»մինչև վերջ օգտագործում է իր ապազգային դավադիր ծրագրերում, հետո պատժում է նրանց հենց դավաճանության համար: Թուրքերը, պատմության ընթացքում միշտ հարգանքով են վերաբերվել մեր ժողովրդի […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին: