Բաժիններ՝

Հարձակվող հանցագործները անգամ չեն թաքցրել դեմքերը

Ուրբաթ օրը կեսօրին սպանության փորձ է տեղի ունեցել Մալաթիա Սեբաստիա համայնքի զորավար Անդրանիկ փողոցում: Հինգ երիտասարդներ Nissan Tida մակնիշի մեքենայով հետապնդել են Lada մակնիշի մեքենան, կանգնեցրել այն փողոցի բանուկ մասում և դանակի մի քանի հարվածներ հասցրել վարորդին:

Ականատեսները 24News-ին պատմել են, որ հարձակվողները անգամ չեն թաքցրել դեմքերը, գործել են արագ ու առանձնակի դաժանությամբ: Lada-ի վարորդին անցորդներից մեկը հասցրել է «Աստղիկ» ԲԿ, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հայտնել են ականատեսները, հինգ երիտասարդներից մեկը Մալաթիա շուկայի սեփականատերերից, արդեն հանգուցյալ Ռադիկի թոռն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս