Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24- ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
Էպիկենտրոնը գտնվում է 11 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ներկաներին հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:
Հանքանյութ տեղափոխող ընկերությունները, հիմնականում, փոխադրումներն իրականացնում են գերծառնաբեռնված։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեքենաների շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացրել են՝ գերազանցելով թույլատրելի առավելագույն զանգվածները։
Նիստի մասնակիցների առջեւ հանդես է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Իսկ մինչ այդ, նույն օրը նրա նախաձեռնությամբ և «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» հրավերով նախատեսված է Անկախության տարիներին ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավորական կազմով նիստ:
Համաժողովի թեման է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:
Գևորգ Պետրոսյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը թուրքական «Ulusal Kanal»-ին որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:
«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։ Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։
Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական օգուտները հաշվի կառնվեն ԳՀՀԾ շրջանակում, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։
Ընկերությունները կարող են ներդրումներ անել նաեւ ուրիշ ենթակառուցվածքային նախագծերում:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում են էպիկենտրոնի հատվածում։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը՝ հավելելով, որ տարածքի 95%-ից ավելին արդեն մաքրվել է։
Վերևում ասացի, որ ցանկացած իշխանության համար մեկ պարտավորությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Արտաքին վտանգների մասով մեր վիճակը արդեն նկարագրեցի և կարծում եմ այս մասով անհամաձայնություն չկա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ է այցով գտնվում Ուկրաինայում։ Լվով քաղաքում նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այնուհետև կողմերը համատեղ ասուլիս են տվել։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ փաստել է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը և կայուն օգտագործման ապահովումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը։
Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։
Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, այս տարի Pitch Black վարժանքներին «առաջին անգամ կմասնակցեն Գերմանիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը»:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ճանապարհի կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է երեք շինարարական կազմակերպություն, և ինքը, որպես համայնքի ղեկավար, հաճախ է գնում և հետևում շինաշխատանքներին։
«Հյուսիսային հոսք-2»-ից ստացվող գազը չի տարբերվում «Հյուսիսային հոսք-1»-ից ստացվողից գազից: Դա ընդամենը այլ խողովակ է»,-հավելել է նա:
Արշակ Զաքարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր»,-ասաց Զառա Մանուչարյանը։
Ինչպիսին երկրի ղեկավարի քաղաքական, անձնական, մասնագիտական, աշխարհայացքային սկզբունքներն են, սոցիալ-քաղաքական մենթալիտետն է, արժեքային դավանանքն է, այդպիսին էլ երկրի կառավարման համակարգն է, ենթահամակարգերն են և ստորին շերտը:
Հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքները:
ՀՀ նախագահի հուլիսի 30-ի հրամանագրով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:
1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթերից հետո`6:3, 6:3 հաշվով:
2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով