Բաժիններ՝

Ցիցիպասը Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Թենիսի աշխարհի 7-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասը Ցինցինատիի մցրաշարի 4-րդ շրջանում է:

Ցինցինատիի Մաստերս կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանն էր: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթերից հետո`6:3, 6:3 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարը կայացել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031