«Փաստ, օրեր են անցել Սուրմալուի դեպքից, ոչ մի պաշտոնյա գործից չի ազատվել». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկիր կառավարող ցանկացած քաղաքական թիմի (իշխանություն կոչվածը) համար մեկ պարտավարությունը, և՛ սահմանադրությամբ, և՛ պետությունների գոյության տրամաբանության մեջ, երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումն է՝ մեզանից հավաքագրած հարկերի և մեր այլ ռեսուրսների հաշվին և միջոցով:

Արդեն երկու տարի է, փաստագրված է, որ ներկա կառավարիչները չեն պատրաստվում ջանք դնել ապահովելու երկրի քաղաքացիներին արտաքին վտանգներից: Փաստագրումը նա է, որ մեր պետության սահմանների ամբողջ երկայնքով (առաջ միայն արևմտյանն էր) այլ պետության ռազմական ուժեր են կանգնած, իսկ սրա դիմաց մենք վճարում ենք ոչ միայն հարկերով, հանքերով և ենթակառուցվածքներով, այլ նաև մեր սուվերենությամբ: Ով չգիտի, վերջին բառը ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունն է, որն այլևս չունենք:
Մեր սահմանադրությունը պահանջում է, որ սահմանների անվտանգությունը ապահովեն

ՄԵՐ ռազմական ուժերը: Բացեք կարդացեք, եթե չեք արել մինչև հիմա, պետք կգա:

Վերոնշյալը արդեն երկու տարի է իրողություն է, որի հետ շատերը փորձում են համակերպվել, իսկ մի մեծ հատված էլ փորձում է չիմացության տալ՝ գլուխն ավազի մեջ պիրկ խցկելով՝ «ամեն մեկն թող իր գործով զբաղվի» կարգախոսով: Այսինքն, համաձայնվում ենք զրկվել ինքնուրույնությունից և ծառայեցվել որպես ռեսուրս այլ պետությունների շահերի համար:

Անցնենք առաջ: Վերևում ասացի, որ ցանկացած իշխանության համար մեկ պարտավորությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Արտաքին վտանգների մասով մեր վիճակը արդեն նկարագրեցի և կարծում եմ այս մասով անհամաձայնություն չկա:

Իսկ ի՞նչ վիճակ է ներքին վտանգների մասով: Սուրմալուի դեպքը եկավ փաստելու, որ ներքին վտանգներից էլ ապահովված չենք: Եվ իշխանությունը չի պատրաստվում կատարել Հայաստանի օրենսդրությամբ իր վրա դրված պարտավորությունները և շարունակաբար զիջում է (վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բառամթերքով՝ կոմպրոմիսի գնալ) մեր անվտանգությունը չգիտեմ, թե հանուն ինչի. Կամ էլ, թե հանուն իրենց ներխմբային անձնական շահերի:
Սրա մասին բառացի հայտարարեց երեկ՝ Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նայեք տեսանյութը, երեկ տեղադրել եմ այդ հատվածը.

Նա ասում է, որ մեր անվտանգությունը ապահովված չէ և նրանք դա չեն անում, որովհետև կոմպրոմիսի են շարունակաբար գնում և դա անում են իբր թե հազարավոր ձեռնարկություններ չփակելու և մարդկանց հացից չկտրելու համար (ինչն իհարկե կեղծ պատրվակ է): Այսինքն, նա ասում է, որ գիտեն մեզ սպառնացող վտանգների մասին, սակայն ոչինչ չեն անելու, որ որոշ խմբեր հացից չզրկվեն: Իսկ իրականում ոչինչ չեն անելու, որովհետև սա կորզող համակարգ է և քաղաքացու կյանքը ոչինչ է և այն դրվել է նեղ խմբերի հարստացմանը ծառայեցվելուն: Փաստ, օրեր են անցել Սուրմալուի դեպքից, ոչ մի պաշտոնյա գործից չի ազատվել և դրանց դեմ քրեական գործ չի հարուցվել (եթե ինչ-որ պահի էլ հանրային ճնշման ներքո անեն, դա կլինի ձևական):
Ինչ է ստացվում. Մենք աշխատում և ապրում ենք մեր երկրում, վճարում ենք հարկեր մեր անվտանգությունը ապահովելու համար, իսկ առկա իշխանությունները «կոմպրոմիսների գնալով» օտարել են մեր անվտանգությունը գաղութարարներին և ներսի օլիգարխ ու կեղեքիչ համակարգին:

Սա ինձ համար փաստ է: Կարծում եմ նաև գիտակից մարդկանց համար: Ունենք մի վիճակ, որը մեզ բոլորիս կյանքին վտանգ է սպառնում և դրա «երաշխավորը» առկա իշխանությունն է:

Հարց:

Ինչպե՞ս է ձեզանից յուրաքանչյուրը պատրաստվում այս վիճակը շտկել:
Նախապես ասեմ, որ «թող ամեն մեկն իր գործով զբաղվի» տարբերակը ինքնասպանությունն է, քաղաքականությամբ չզբաղվելը կամ դրան սատարելուց հրաժարվելը՝ նույնպես: Սա կնշանակի համաձայնվել հաջորդիվ հայտնվել ինչ-որ փլատակի տակ կամ այլ կերպ զոհաբերվել այլոց շահերը սպասարկելու համար:

Ակնկալում եմ արձագանքներ»:

Տեսանյութեր

Լրահոս