
Սերուցքային պանրով և կարմիր ձկով ռոլլեր

Բաղադրիչներ
1. Նրբաբլիթներ – 6 հատ
2. Ձուկ (սաղմոն, իշխան) – 150-200 գ
3. Սերուցքային պանիր – 300 գ
4. Սամիթ
Պատրաստման եղանակը
1. Սաղմոնը կտրատել բարակ շերտերով։ Սամիթը մանր կտրատել։
2. Նրբաբլիթների վրա սերուցքային պանիր տարածել, վրան դնել ձկան շերտ, սամիթ ցանել:
3. Բլիթները փաթաթել, ռուլետներ ձևավորել: Մատուցելուց առաջ 2-3 ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը