
Զովացուցիչ ըմպելիքի բաղադրատոմս Հնդկաստանից

Հանրաճանաչ հնդկական զովացուցիչ ըմպելիքը կարող է լինել ինչպես քաղցր, այնպես էլ աղի: Լասին պատրաստվում է մրգերով և համեմունքներով, իսկ հիմքը յոգուրտն է։
Բաղադրիչներ
1. Հիլ – 3 պատիճ
2. Մանգո – 2 հատ
3. Բնական ըմպելի յոգուրտ – 400 մլ
4. Աղացած մշկընկույզ
5. Սառույց
Պատրաստման եղանակը
1. Հիլի պատիճները կիսով չափ բացել, սերմերը հանել և հավանգով մանրացնել:
2. Մանգոյի միջուկը կտրատել, լցնել բլենդերի մեջ, ավելացնել մածուն և հիլ, ինչպես նաև սառույց։ Հարել:
3. Լցնել բաժակների մեջ, աղացած մշկընույզ ցանել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը