Բաժիններ՝

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. խոսնակ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը քիչ առաջ տեղեկացրել է.

«Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ քաղաքացիներն ահազանգել էին, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններից ուղևորներին արագացված կարգով դուրս են բերում:

«Հանրապետություն» կայարարանում ոստիկանները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները նշել էին, որ ռումբի տեղադրված լինելու մասին ահազանգ է եղել, սակայն ահազանգողները չեն նշել, թե մետրոպոլիտենի որ կայարանում է այն տեղադրված: Ոստիկանության աշխատակիցը բղավելով՝ բոլոր քաղաքացիներին շտապ-շտապ դուրս էր հանում մետրոյի տարածքից: Ըստ ոստիկաններից մեկի՝ մետրոպոլիտենը հնարավոր է՝ երկար ժամանակով փակվի, ողջ օրը չաշխատի:

Տեսանյութեր

Լրահոս