Այսօր, ի պատասխան մեր հարցադրումների, ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ այդ տարածքի ենթավարձակալներից որևէ մեկից դիմում չի ստացվել, սակայն պաշտպանի հանձնարարությամբ խնդիրն ուսումնասիրել են՝ հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները։
Պատկերացնելու համար ասենք, որ 2022թ. «կարմիր գծերից» մուտքերը կազմել էին 680 միլիոն, իսկ 2023թ.՝ 960 մլն դրամ։ Երկու տարում՝ 1 մլրդ 640 մլն դրամ. մի փոքր ավելի շատ, քան միայն այս տարվա ութ ամիսներին։ Մինչդեռ՝ ժամանակին, երբ կտրուկ բարձրացնում էին ավտոկայանատեղիների վճարները, կոկորդ էին պատռում, թե նպատակը փող հավաքելը չէ, նպատակը քաղաքը բեռնաթափելն է։
Հրապարակային, թափանցիկ և հեռանկարային՝ Telcell-ը հայտարարում է ռազմավարական նոր փուլի մասին․ վճարահաշվարկային ընկերությունն այսօրվանից մեկնարկում է շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով 3 850 000 բաժնետոմսերի թողարկում, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։
Այո, ցավոք, երեխաներին ծանրաբեռնում են, մեղք են։ Այսօր երեխան ուզում է կլարնետ նվագել՝ տալիս են ձեռքը, վաղն ասում է՝ չեմ ուզում սա, դաշնամուր եմ ուզում նվագել՝ տանում են։ Ծնողը պետք է կարողանա կողմնորոշվել և հետևողական լինել։ Երեխան խմորի պես է՝ ինչպես շաղես, այնպես էլ կշաղվի։
Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ․ արդյո՞ք մետրոպոլիտենը քննարկել է այս հարցը՝ 168.am-ը ճշտեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից։
«2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 միլիարդ դրամի շրջանակներում, Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 միլիարդ 700 միլիոն դրամի շրջանակներում»։
Ոստիկանության աշխատակիցը բղավելով՝ բոլոր քաղաքացիներին շտապ-շտապ դուրս էր հանում մետրոյի տարածքից: Ըստ ոստիկաններից մեկի՝ մետրոպոլիտենը հնարավոր է՝ երկար ժամանակով փակվի, ողջ օրը չաշխատի:
ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
Ռումբի մասին ահազանգի հետևանքով՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները՝ տարհանվել: