Մետրոպոլիտենի կայարաններից մարդկանց դուրս են բերում. ահազանգ է ստացվել

Քաղաքացիներն ահազանգում են՝ այս պահին Երևանի մետրոպոլիտենի կայարաններից ուղևորներին արագացված կարգով դուրս են բերում: «Հանրապետություն» կայարարանում ոստիկանները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները նշել են, որ ռումբի տեղադրված լինելու մասին ահազանգ է եղել, սակայն ահազանգողները չեն նշել, թե մետրոպոլիտենի որ կայարանում է այն տեղադրված: Ոստիկանության աշխատակիցը բղավելով՝ բոլոր քաղաքացիներին շտապ-շտապ դուրս էր հանում մետրոյի տարածքից: Ըստ ոստիկաններից մեկի՝ մետրոպոլիտենը հնարավոր է՝ երկար ժամանակով փակվի, ողջ օրը չաշխատի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031