Թուրքիայի հետ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես՝ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը, որը կայացել էր հուլիսի 1-ին Վիեննայում։

«Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով»,- ասաց Փաշինյանը։

Այս համատեքստում Փաշինյանը շատ կարևոր է համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության գերատեսչություններն աշխատեն Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ․

«Քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է՝ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս