Հիսուս Քրիստոսի արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությանը։
«Գիտեք, որ «Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Կառավարություն, Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ ինքը բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության համար կմեծացնի։ Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն, այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա, այս որոշումները կկայացնենք, և պրոցեսն առաջ կընթանա՝ նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում