Բաժիններ՝

«Երևանի հուշարձանների թալանը շարունակվում է»

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Մանասյանն ահազանգում է՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացից անհետացել է կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանի աստղի բրոնզե շրջանակը։ Նա հրապարակել է նաև լուսանկարներ՝ թե ինչպես էր այն մինչև գողությունը և գողությունից հետո։

«Երևանի հուշարձանների թալանը շարունակվում է։ Կինո Մոսկվայի դիմացից անհետացել է Ներսես Հովհաննիսյանի աստղի բրոնզե շրջանակը»,- գրել է Վարդան Մանասյանը։

Հիշեցնենք, որ հայկական կինոյի մեծանուն կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու 80-ամյա հոբելյանների կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 2018-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, բացվել էին նրանց պատվո աստղերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գողացել էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։ Օրեր անց ոստիկանները բացահայտել էին գողության դեպքերը, գողոնը հայտնաբերվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031