«Ուր գնում ես, գրված է՝ Bet-Bet-Bet-Bet-Bet-Bet. ինչքա՞ն պետք է խաղադրույքների թաքնված գովազդին անդրադառնամ»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղադրույքների թաքնված գովազդներին՝ նշելով, որ դրանք ողողել են ամբողջ հանրապետությունը։

«Ես Կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն հանրապետությունում, բայց ուր գնում ես՝ խաղադրույքի թաքնված գովազդ ա, ի վերջո, չի՛ կարելի սա։ Ասենք՝ էդ մարդիկ չե՞ն լսում, մարտահրավե՞ր են նետում մեզ, որ ուր գնում ես՝ ճանապարհներին՝ Bet-Bet-Bet-Bet-Bet-Bet, ասենք՝ էդ ի՞նչ ա նշանակում։ Ընդունեք օրենքը, եթե պետք է՝ կոնկրետ բառերով օրենքում նշեք, որ կոնկրետ այս բառերն արգելվում է գովազդել։

Եթե էդ ընկերությունները տենց վերաբերմունք ունեն Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ուրեմն թող իրենք էլ զգան մեր հակադարձ վերաբերմունքը։ Էդ նշանակում է, որ օրենքն ընդունում ենք, մեկ էլ մի առնետի միջանցք են գտնում, էդ առնետի միջանցքով գնում՝ ամբողջ հանրապետությունը հեղեղում։ Դա ի՞նչ է նշանակում, ու ես ինչքա՞ն պետք է էս թեմային անդրադառնամ, էս որերո՞րդ անգամն ա, Կառավարության նիստում ես էս թեմայով խոսում եմ։ Խոսքը վերաբերում է Տարածքային կառավարման նախարարությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, դուք չե՞ք անցնում էդ փողոցներով, չե՞ք տեսնում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս