Բաժիններ՝

Երևանի մի շարք հասցեների, Գեղարքունիքի և Սյունիքի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 109-ից մինչև թիվ 137 առանձնատների, Նոր Արեշ 12-րդ փողոցի թիվ 94-ից մինչև թիվ 144 առանձնատների, Նոր Արեշ 12-րդ փողոցի թիվ 99, 99/1 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 55-ից մինչև թիվ 94 առանձնատների, Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 38, 40 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 33-ից մինչև 63 առանձնատների գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների և «ՍԿ ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս