Բաժիններ՝

Առանց սպորտի և դիետայի 100 կալորիա այրելու 7 մեթոդ

1. Ընթրիքի պատրաստում

Ընթրիք պատրաստելու 35 րոպեների ընթացքում կարելի է շատ հանգիստ այրել մոտ 100 կկալ: Դրա համար ընտրեք որևէ բաղադրատոմս, որում պահանջվում է կտրատել մի քանի բաղադրիչներ:

2. Զբոսանք շների հետ

Զբոսնելով շան հետ օրական թեկուզ 30 րոպե՝ Դուք այրում եք 100 կկալ, և որքան շատ զբոսնեք, այնքան շատ կալորիաներ կայրեք:

3. Հագուստի արդուկում

Շատերը հագուստի արդուկումը համարում են շատ տխուր զբաղմունք: Եվ դա ճիշտ է: Բայց գիտեք, որ 40 րոպե կատարելով այդ տխուր գործը, Դուք կարող եք կորցնել 100 կկալ:

4. Տների մաքրում, հավաքում

Ընդամենը 30 րոպե տները մաքրելու և հավաքելու ընթացքում Դուք կորցնում եք 100 կկալ:

5. Արշավ՝ դեպի խանութ

100 կկալ այրելու համար Ձեզ անհրաժեշտ է քայլել խանութում մոտ 40 րոպե: Դրա համար խորհուրդ է տրվում չշտապել և ընտրել մեծ խանութ:

6. Տոնածառի զարդարում

Այն ընթացքում, երբ Դուք զարդարում եք եղևնին, իսկ դա տևում է մոտ 40 րոպե, Ձեր օրգանիզմն ազատվում է 100 կկալից: Միակ բացասականն այն է, որ այդ մեթոդից Դուք կարող եք օգտվել տարին ընդամենը մեկ անգամ:

7. Ձկնորսություն

Հանգիստ ձկնորսության 30 րոպեների ընթացքում Դուք կարող եք հեշտությամբ ազատվել ավելորդ կալորիաներից և նույնիսկ դրա հետ մեկտեղ լավ հանգստանալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս