«Մի հետևեք միտումներին, ստեղծեք դրանք»․ Իլոն Մասկի հաջողության տասը գաղտնիքները

Forbes-ը կազմել է դասերի ցանկ, որոնք մենք կարող ենք քաղել այսօրվա ամենահայտնի և հաջողակ նորարարներից մեկի կյանքից:

Իլոնը մանուկ հասակում կարդացել է ամբողջ հանրագիտարանը և սիրում էր գրքեր կարդալ նաև ավելի ուշ, երբ մեծացավ: «Կյանքում հաջողության հասնելու համար դուք պետք է անընդհատ շարունակեք ինքնակրթությունը, ընդլայնեք ձեր մտահորիզոնը և սնվեք նոր գաղափարներով»,-ասում է նա։

«Գումար մի վատնեք գովազդի վրա։ Արտադրանքի բարձր որակն ինքնին կբերի բանավոր խոսքի ավելացման և ի վերջո հաջողության:

Ռիսկի դիմեք, քանի դեռ ուշ չէ: Ձեռնարկատեր լինելու լավագույն ժամանակն այն է, երբ դու երիտասարդ ես: Բացի այդ, երբ մեծանում ես, ռիսկերը սկսում են ազդել նաև ընտանիքի և երեխաների վրա»:

Աշխատեք քրտնաջան և համառորեն: Իլոն Մասկը հայտնի է իր խիստ աշխատանքային էթիկայով։ Նա հաճախ աշխատում է շաբաթական մինչև 100 ժամ: Ոչ ոք չի ասում, որ դուք պետք է նույնն անեք, բայց դուք կարող եք տեմպ սահմանել ձեզ համար, առաջ մղել ինքներդ ձեզ՝ հիշելով, որ եթե դանդաղեցնեք, ռիսկի եք դիմում կորցնելու ձեր ներուժը:

Ստեղծի՛ր, մի՛ դժգոհիր ու մի՛ քննադատիր։ Հանգամանքներից բողոքելու փոխարեն Մասկը փորձում է խնդրի լուծում գտնել։ Այսպիսով, խցանումներից դժգոհելու փոխարեն ձեռնարկատերը հիմնեց The Boring Company-ն, որի նպատակն է նվազեցնել երթևեկության գերբեռնվածությունը՝ ստեղծելով թունելների համակարգ։

Սիրեք շահագրգիռ կողմերին ձեր սեփական ընտանիքի նման: Բիզնեսի ղեկավարները հաճախորդներին և գործընկերներին վերաբերվում են ընտանիքի պես: Մասկը, օրինակ, Twitter-ի միջոցով պարբերաբար երախտագիտություն է հայտնում հաճախորդներին։ Դա կարող է թվալ փոքր ժեստ, բայց մարդիկ ուշադրություն են դարձնում նման բաներին։

Պլանավորեք հաջողության համար, բայց պատրաստվեք ձախողման: Դուք պետք է բոլոր ջանքերը գործադրեք ձեր երազանքին հետևելու համար, բայց միևնույն ժամանակ պատրաստ լինեք այն բանին, որ այն չի աշխատի։ Ավելի հեշտ է հետ կանգնել անհաջողությունից, եթե արդեն ունեք հետադարձ պլան:

Մի հետևեք միտումներին, ստեղծեք դրանք: Ամենահաջողակ ընկերությունները կենտրոնացած են նոր նորարարական լուծումներ ստեղծելու վրա։ Ավելի լավ է կենտրոնանալ ձեր յուրահատկության վրա՝ ուրիշներին հետևելու փոխարեն:

Ստեղծեք հետադարձ կապ: Անընդհատ մտածեք այն մասին, թե ինչ կարող եք բարելավել և մի վախեցեք քննադատությունից. այն հաճախ արտացոլում է հիմնական կետերը, որոնք նախկինում չէիք կարող տեսնել:

Ձեր կատարած աշխատանքում դրական նպատակ փնտրեք։ Անկախ նրանից, թե որքան փոքր է այն, դա կօգնի ձեզ մոտիվացված պահել:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս