Ինչո՞ւ իտալացիները չեն ճարպակալում

Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ամառային հանգիստն անցկացնում է Իտալիայում: Ըստ բժշկի դիտարկումների՝ իտալացիները չեն ճարպակալում: Վերջինս փորձել է հիմնավորել իր տեսածը Ինստագրամում՝ առանձնանցելով իտալացիների բարեկազմության մի քանի պատճառներ:

«Ինչո՞ւ են Իտալիայում ճարպակալման թվերը մնում միջին մակարդակի վրա (ճարպակալում՝ 19.9%) և չեն հասնում օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Կանադայի (մոտ 40%) թվերին, չնայած որ այստեղ սնունդը աշխարհի ամենահամեղներից մեկն է:
Այս թեմայի հետ կապված մտքերը բազմաթիվ են։ Արդեն մի քանի անգամ լինելով Իտալիայում ու հենց իտալացիների հետ ժամանակ անցկացնելով, փորձել եմ դուրս բերել պատճառները՝

1. Իտալացիները ունեն հստակ ուտելու ռեժիմ. միշտ նախաճաշում են՝ հիմնականում կապուչինո կռաուսանով։ Ճաշում են 12:00-ին և ընթրիք են անում ձմռանը 17:00-20:00, ամռանը՝ 19:00- 21:00:

2. Քաղցր ըմպելիքները գրեթե մոռացության են մատնված։ Որևէ տեղ սննդընդունման ժամանակ չես տեսնի սննդի շուրջ հավաքված քաղցր ըմպելիքներ։ Հետևաբար, դատարկ կալորիաները տեղ չունեն նրանց օրգանիզմում։ Պիցցայի հետ գազավորված հեղուկը միայն ջուրն է։

Կարդացեք նաև

3. Չեն խմում գարեջուր, չեն խմում պինդ ալկոհոլային խմիչքներ։ Թվում է թե գինի շատ են օգտագործում, բայց երեկոյի ընթացքում 1-2 գավաթը չեն գերազանցում։

4. Քիչ են օգտագործում պատրաստի (կիսաֆաբրիկատ) սնունդ, շատ ժամանակ եմ տրամադրում սնունդը պատրաստելուն։ Հետևաբար արագ սնունդը ևս նվազում է սննդակարգում։

5. Սննդընդունումը գեղեցիկ ծես է, ընթրում կամ ճաշում են ընտանիքով, ուտում են երկար և համեղ։ Սա շատ կարևոր է, հասկանալու և տեսնելու համար թե ի՞նչ ես ուտում և ինչո՞ւ։ Հետևաբար հագենում է ոչ միայն ստամոքսը, նաև ուղեղը»:

Տեսանյութեր

Լրահոս