«Սրանց ինչպե՞ս բացատրես, որ երկիրը քանդողների հետ անհնար է համագործակցել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի շրջանակները մի թեզ են շրջանառության մեջ դնում, թե անհրաժեշտ է բոլորով միավորվել ու Հայաստանն այս վիճակից դուրս բերել։

Սրանց ինչպե՞ս բացատրես,որ երկիրը քանդողների հետ «հանուն պետության» անհնար է համագործակցել։

Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտների հետ համագործակցի։

Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը, Դադիվանքը հանձնողի, թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞.  պաշտոնի՞, թե՞ «30 արծաթի»։

Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում, չկա նաեւ այսօր։

Ոմանք ասում են ՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։

Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։
Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։
Դրանք շատ հաճախ հակասում են իրար։

Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:

Գարեգին Նժդեհ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031