Հայաստանին 2.6 մլրդ եվրոյի չափով եվրոպական ֆինանսական աջակցությունը չի ուշանա. փոխարտգործնախարար

Հայաստանին 2.6 մլրդ եվրոյի չափով եվրոպական ֆինանսական օգնության տրամադրման հարցում ուշացումներ չեն լինի։ Այս մասին Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Մասնավորապես, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այդ միջոցների տրամադրման ուշացումը։ Փոխնախարարն ի պատասխան խոստովանեց, որ ԱԳՆ-ն որոշակի մտահոգություններ ուներ. «Մենք մտավախություն ունեինք, որ ստեղծված իրավիճակի եւ ճգնաժամի պատճառով մի շարք ծրագրեր պարզապես կարող են հետաձգվել։ Մարտին խորհրդակցությունների նպատակով ես Բրյուսելում էի։ Մեր բոլոր գործընկերները վստահեցրին, որ այդ միջոցների տրամադրման ձգձումներ չեն լինի, նույնիսկ՝ ընդհանուր ճգնաժամային իրավիճակի ֆոնին»,- ասաց Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս