Բաժիններ՝

«Զբոսաշրջիկի նախաճաշ». պահածո՝ պատրաստված բրնձից և բանջարեղենից

Բաղադրիչներ

1. Կլոր բրինձ – 0.5 բաժակ

2. Քաղցր պղպեղ – 250 գ

3. Սոխ – 250 գ

4. Գազար – 250 գ

5. Տոմատի հյութ – 500 մլ

6. Շաքարավազ – 40 գ

7. Աղ – 0.5 ճ/գ

8. Քացախ – 25 մլ

9. Ռաֆինացված բուսայուղ – 125 մլ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել մթերքները: Բանջարեղենը մաքրել և լվանալ: Սոխը և պղպեղը կտրատել, գազարը քերել, բրինձը լվանալ:

2. Բրնձի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 15 րոպե, հետո լվանալ հոսող ջրով:

3. Տոմատի հյութը հասցնել եռման, ավելացնել բանջարեղենը, խառնել:

4. Լցնել բուսայուղը, ավելացնել աղ և շաքարավազ: Թողնել, որ եռա:

5. Լցնել բրինձը: Խառնել, նորից հասցնել եռման և ծածկել կափարիչով: Եփել ցածր կրակի վրա 1 ժամ:

6. Բրինձը բանջարեղենի հետ պատրաստ է: Ավելացնել քացախը, խառնել:

7. Պատրաստել ստերիլ բանկաները և կափարիչները: Զանգվածը լցնել բանկաների մեջ:

8. Փակել կափարիչներով, թողնել, որ սառչեն: Պահածոները պահպանել զով տեղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս