
ՌԴ-ում նավթի արդյունահանումն ապրիլին օրական ընկել 1 մլն բարելով և մայիսին օրական աճել՝ 200-300.000 բարելով

ՌԴ-ում նավթի արդյունահանումն ապրիլին օրական նվազել 1 մլն բարելով: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ հանդես գալով Ռուսաստանի «Զնանիե» ընկերության համաժողովում:
Նա նաեւ նշել է, որ մայիսին արտադրության ծավալները վերականգնվում են, օրական աճում են 200-300 հազար բարելով: Հունիսին սպասվում է արդյունահանման հետագա աճ, հավելել է Նովակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: