
Google-ը սկսում է վիրտուալ շրջագայություն Նուբիական բուրգերով

Հոյակապ շինություններ՝ ոգեշնչված Հին Եգիպտոսի մշակույթով։
Google-ը Arts & Culture նախաձեռնության շրջանակներում նոր նախագիծ է ավելացրել՝ վիրտուալ շրջայց Սուդանի Նուբիական բուրգերով: Նրանք, ինչպես եգիպտականները, ծառայում էին՝ որպես հնագույն Քուշ պետության տիրակալների թաղման վայրեր, որը գոյություն է ունեցել մինչև մ.թ. 4-րդ դարը։
Նախագիծը նվիրված է Քուշի երրորդ մայրաքաղաք Մերոեի հուշարձաններին, որոնցում 6-30 մետր բարձրությամբ միանգամից 50 բուրգ կա։ Ինտերակտիվ շրջագայության ձևաչափով ցուցադրվում է բուրգերի և ստորգետնյա դամբարանների ինտերիերի ձևավորումը։ Android-ի որոշ սմարթֆոններում կարելի է տեսնել նաև Արկամանի I թագավորի բուրգի 3D մոդելը․ քայն լավագույն պահպանվածներից մեկն է։
Նախագծի ավարտին հղումներ են տրվում Street View-ում առանձին բուրգեր քարտեզի վրա դիտելու համար: Շրջագայությունը հասանելի է անգլերենով։
Սիրարփի Աղաբաբյան