
Նշվել է այն մթերքը, որը բարելավում է լյարդի աշխատանքը

Լյարդի աշխատանքն ու վիճակը կարելի է բարելավել, եթե օրական մարդն ընդունի գոնե 50-ական գրամ բոլորիս հայտնի մի մթերք՝ կաթնոշոռ: Այդ մասին ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է բժիշկ սննդագետ Նուրյա Դիանովան: Ոչ առողջ կենսակերպ վարող մարդու լյարդի բջիջներում աստիճանաբար սկսում է ճարպ կուտակվել:
Դրա քանակությունը նվազեցնելուն օգնում է մետիոնինը՝ ամինաթթու, որը պարունակում է կաթնաշոռը, պատմել է Դիանովան: «Այդ ամինաթթուն շատ լավ է աշխատում լյարդի հետ, լյարդի ցանկացած հիվանությունների դեմ: Ես կասեի, որ մետիոնինը նպաստում է լյարդի մեջ ճարպի քանակության նվազմանը: Գիտական լեզվով կարելի է ասել, որ կաթնոշոռը բարելավում է լյարդի բջիջների նյութափոխանակությունը»,-ճշտել է սննդագետը:
Միջին վիճակագրական մարդուն հանձնարարվում է օրական օգտագործել առնվազն 50 գրամ կաթնաշոռ, նշում է Դիանովան: «Կարծում եմ՝ կաթնաշոռը կարելի է օգտագործել թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին: Նախաճաշին բավական է 50 գրամ կաթնաշոռը: Ճաշին կարելի է մինչեւ 100 գրամ, ընթրիքին նույնպես կարելի է նույնքան կաթնաշոռ օգտագործել»,-նշել է Դիանովան: Նրա խոսքով՝ կաթնաշոռի բաղադրությամբ մարդը կարող է ստանալ օրգանիզմի համար օգտակար նյութերի «լավագույն զուգակցումներից մեկը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: