Գերագույն գլխավորը ներկայացնելու է հրաժարական ու ստեղծված քաոսային վիճակում դիմելու է փախուստի․ Աբրահամ Գասպարյանի կանխատեսումները

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն գլխավոր անհայրենիքը չունի որևէ սրբություն: Նա, վստահաբար, պայմանավորվածություն ունի ադրբեջանական կողմի հետ, ըստ որի՝

1․ թշնամին հրահրում է սահմանային լարվածություն,

2․ հայկական կողմը չի կարողանում (չի ստանում նման հրաման) դիմադրել,

3․ կայծակնային գրոհով թշնամին մտնում է «անկլավներ»,

4․ ինքը ներկայացնում է հրաժարական ու ստեղծված քաոսային վիճակում դիմում փախուստի (անվտանգության արտաքին երաշխիքների դիմաց),

5․ պետական աշխատանքը կաթվածահար է արվում,

6․ ընդդիմությանն ու փողոցում պայքարողների վրա է դրվում քաոսի պատասխանատվությունը,

7․ ժողովրդին լարում իրար դեմ,

8․ վերջում զոհաբերում է սեփական թիմին, ավանդույթի ուժով:

Հ․Գ․ Ամենևին պատահական չեմ համարում անսխալականության սինդրոմով տառապող, նփ-ի հոգևոր հոր վերջին պաթեթիկ կոչը՝ ազգակործան պատուհասի հետ նստել սեղանի շուրջ ու խոսել: Նա նույնպես զգում է, որ իր անառակ որդին ամեն ինչ խառնելուց հետո է դիմելու փախուստի»:

Տեսանյութեր

Լրահոս