Բաժիններ՝

Ֆրանսիական կրեմ Միրաբո

Բաղադրիչներ

1. Կարագ – 250 գ

2. Կաթ – 70 մլ

3. Շաքարավազ – 3 ճ/գ

4. Շաքարի փոշի – 5 ճ/գ

5. Ընկույզ – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Ընկույզը լավ մանրացնել բլենդերի օգնությամբ:

2. Շաքարավազը հալեցնել տաք կաթի մեջ:

3. Եռացնել կաթը, ավելացնել ընկույզը: Խառնել, թողնել կրակի վրա 5-7 րոպե, մինչ պնդանալը:

4. Փափուկ կարագը խառնել շաքարի փոշու հետ:

5. Ընկուզային զանգվածը սառեցնել:

6. Կարագը շաքարի փոշու հետ հարել:

7. Այնուհետև խառնել երկու զանգվածները՝ կարագայինը և ընկուզայինը:

8. Ստացված կրեմը սառեցնել 20 րոպե սառնարանում, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս