
Ինչ պատրաստել կաղամբից, ասես իսկական շեֆ-խոհարար եք

Բրենդ-շեֆ Ստանիսլավա Կորմանովսկայայի բաղադրատոմսը, Kalabasa ռեստորան:
Բաղադրիչներ
1. Եփած կաղամբ – 150 գ
2. Կեշյու-կրեմ – 100 գ
3. Աղացած նուշ – 1 ճ/գ
4. Սոճու ընկույզ
5. Ձիթապտղի յուղ
6. Կանաչեղեն
Կրեմի համար՝
1. Կեշյու – 100 գ
2. Ձիթապտղի յուղ – 25 մլ
3. Արևածաղկի ձեթ – 25 մլ
4. Ջուր – 25 մլ
5. Մանանեխ – 7 գ
6. Կիտրոնի հյութ – 4 գ
7. Կանաչ ռեհան – 4 գ
8. Սխտորի շերտ
Պատրաստման եղանակը
1. 50 գրամ կեշյուն մեկ գիշեր թողնել ջրի մեջ: Առավոտյան կստանաք 100 գրամ կեշյու:
2. Հում կեշյուին ավելացնել մնացած բաղադրիչները և հարել բլենդերով:
3. Կաղամբը պատրաստելու համար այն բաժանել 200-250 գրամանոց մասերի, յուրաքանչյուրը փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել 180C ջերմաստիճանում 30-40 րոպե։
4. Տաք ափսեի վրա դնել հնդկական սերուցքի մի առատ բաժին, իսկ կենտրոնում՝ եփած կաղամբի մի կտոր:
5. Կաղամբի վրա աղացած նուշ և սոճու ընկույզ շաղ տալ, ավելացնել սիրելի կանաչեղենը, մի քիչ աղացած պղպեղ և մատուցել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը