«Իմ նախկին աշխատողներն ինձ էլ են բերման ենթարկել, իմ նկատմամբ էլ է ուժ կիրառվել, հասկանում եմ, որ սա արվում է կոնկրետ մեկ մարդու՝ վարչապետի ցուցումով». նախկին փոխոստիկանապետ. «Փաստինֆո»

Ոստիկանությունը վերջին օրերին երկրում տիրող լարվածության ֆոնին, լայն իմաստով, մի միջոց է կիրառում միայն՝ բռնություն, ընդ որում՝ ինչքան շատ, այնքան լավ ու այնքան հեշտ,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասում է նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ու հավելում. «Մենք տեսնում ենք, որ մի քաղաքացուն 10 ոստիկան հրմշտելով, բռնելով, «ոտ ու ձեռից» քարշ տալով, տանում գցում են մեքենաների մեջ, այնտեղից էլ՝ դեպի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Եթե նախկինում սրա նման ինչ – որ տեսարաններ էին լինում, սորոսական բոլոր, այսպես կոչված, իրավապաշտպան կազմակերպությունները՝ սաքունց – մաքունցներով, իոնիսյան կոչվածներով ու գյումրեցի ինցեստներով մի ոռնոց էին դնում, նկարում էին ու ցույց տալիս, այնուհետև ուղարկում միջազգային տարբեր կազմակերպություններին և համապատասխան արձագանքների սպասում։ Այսինքն, մի 50 քաղաքացուն ուղեկցող 30 ոստիկանները դառնում էին մեծ պատմության «հերոսներ»։ Հիմա, երբ մի 50 քաղաքացու 300 ոստիկան է ուղեկցում, ինչ- որ պահից էլ սկսում են բիրտ ուժ կիրառելով ու քաշքշելով բերման ենթարկել ցուցարարներին, որևէ մեկը վերոնշյալներից, չգիտես ինչու, չի տեսնում և առաջվա նման չի արձագանքում ոստիկանության աշխատակիցների արարքներին։ Հիմա ուզում եմ հարցնեմ՝ բա ո՞ւր են այդ մարդիկ, ո՞ւր կորան դրանք։ Եթե նախկինում մի ոստիկան մի քիչ շեղ հայացքով էր նայում ցուցարարի ուղղությամբ, սա ասուլիսների ու մեծ քննարկումների թեմա էր դառնում։ Բա տասնյակներով ցուցարարներ են տանում լցնում ոստիկանական բաժանմունքներ, բա ինչի՞ ձայն չեք հանում, այ սաքունցներև գյումրեցի ինցեստներ»,-ասում է նախկին փոխոստիկանապետը։

Նկատենք, որ ոչ միայն արեւմտյան տարբեր դրամաշնորհներից սնվող «իրավապաշտպանները» չեն արձագանքում ոստիկանական բռնություններին, այլ նաեւ ՄԻՊ-ը. Այս օրերին որեւէ հայտարարություն կամ գնահատական չի հնչել։ Ռոբերտ Մելքոնյանը նկատում է՝ այս թեմայով խոսելու կամ ասելու ոչինչ չունի, որովհետև, ըստ վերջինիս դիտարկման, արդեն ավելի քան 1,5 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպան չունի։

Խոսելով Ոստիկանական ուժերի կողմից վերջին օրերին անհամաչափ ուժ կիրառելու դատապարտելի դեպքերի մասին, Ռոբերտ Մելքոնյանը նկատում է՝ իր նախկին աշխատողներն իրեն էլ են բերման ենթարկել, իր նկատմամբ եւս ուժ է կիրառվել։ Վերջինս նշում է՝ մեծ դժվարությամբ, սակայն, փորձում է ըմբռնումով մոտենալ երևույթին, որովհետև հասկանում է, որ նրանք կոնկրետ ցուցում ունեն՝ կոնկրետ մարդուց կամ մարդկանց կողմից. «Չիպոլինոյի մուլտֆիլմի նման, էն որ՝սոխը ձեռքը խփում է սեղանին ու ուզում է գոռալ, այդ նույն տեսարանը հիմա մեզ մոտ ենք տեսնում՝ գործող վարչապետի կատարմամբ։ Ինքը գոռում է, նրանք էլ, անմիջապես, հլու հնազանդ կատարում են հրամանը՝ լինի օրինական, թե՞ անօրինական»։

Հարցին՝ ո՞ր պարագայում երկրի առաջին դեմքն այսօրինակ ինքնապաշտպանական միջոցառումներ կձեռնարկեր՝ սեփական անձն ու իշխանությունն այսպիսի մեթոդներով պաշտպանելու համար, նախկին փոխոստիկանապետը պատասխանում է՝ յուրաքանչյուր անձ, եթե նման պաշտպանության կարիք է զգում, ուրեմն, գիտի և հասկանում է, որ ինքն ինչ – որ բանում մեղավոր է. «Ինքն իրեն մեղավոր է ճանաչում և հավանական է համարում, որ իր անձի հանդեպ որևէ տեսակի ոտնձգություն կատարվի։ Նա վախեցած է։ Պատերազմից հետո նա վախենում է, որովհետև շատ լավ է հասկանում՝ իր նկատմամբ աճել է մարդկանց լայն զանգվածների մեծ ատելությունը, հետևաբար, նա սեփական անձի ինքնապաշտպանությանը միտված համապատասխան միջոցներ է ձեռնարկում։ Այսօր մի տեղ կարդացի, որ, փաստացի թվական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ամենաշատ հայհոյված և քննադատված անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ վախը նրան ստիպում է գերպաշտպանության տարատեսակ միջոցներով շրջապատել իրեն»,- ասում է Ռոբերտ Մելքոնյանը։

Վերջինս նկատում է՝ եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ վերջին օրերին, քաղաքի տարբեր հատվածներում ավտոբուսների և միկրոավտոբուսների մեջ տարբեր ոստիկանական վերակարգեր՝ Կառավարության շենքի հարևանությամբ, Դատախազության մոտ, Ազգայի Ժողովի շենքից մոտ կամ հեռու տեղակայված ծառայություն են իրականացնում։ Նրանք միջադեպի են սպասում, որ կարողանան միջամտեն. «Նորմալ է, որ Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության միջոցառումների կազմակերպման նպատակով, մշտապես պետք է և պարտավոր է համաչափ հաշվարկած ուժեր և միջոցներ կիրառի։ Իմանալով կոնկրետ միջոցառման նպատակը և դրա հնարավոր զարգացումները, մասսայական անկարգությունների հնարավորություններն ու կոնտինգենտի՝ քաղաքացիների կամ քաղաքական ուժերի հնարավորություններն ու ագրեսիվությունը, պետք է հաշվարկ կատարվի և, ըստ այդմ, համապատասխան միջոցներ և անձնակազմ ներգրավվի։

Սակայն, վերջին շրջանում, ինչպես իրավապահ համակարգում, այնպես նաև ողջ երկրում, բոլոր տեսակի հարաբերակցությունները, մեղմ ասած, խախտված են։ Հատկապես, պատերազմից հետո, կոպիտ հաշվարկով, ամեն քաղաքացուն 10 ոստիկան է բաժին ընկնում։ Սա անօրինաչափ և դատապարտելի գործելաոճ է, որ ցավոք, որդեգրել է օրվա իշխանություններին սպասարկող Ոստիկանական այս համակարգը»,- ասում է նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս