
Ճապոնիայում 119 տարեկանում մահացել է Երկրագնդի ամենատարեց բնակիչը

Կյանքի 120-րդ տարում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական, որը նաեւ համարվում էր Երկրագնդի ամենատարեց բնակիչը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Այս տարվա հունվարի 2-ին Տանական նշել է իր ծննդյան 119-րդ տարին:
Նա ապրում էր Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ծերանոցում եւ հակաքովիդային սահմանափակումների պատճառով գործնականում հնարավորություն չի ունեցել հանդիպելու հարազատների հետ: Ճապոնուհին ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Նրա ամուսինը եւ ավագ որդին զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Տանական ամբողջ կյանաքում աշխատել է բրնձի բլիթների վաճառքի խանութում, որը բացվել էր տակավին պատերազմից առաջ: Թոշակի անցնելուց հետո 1970-ականներին նա մի քանի անգամ մեկնել է ԱՄՆ: 2005 թվականից նա ապրում էր Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ծերանոցում: 103 տարեկան հասակում հեռացրել են ճապոնուհու քաղցկեղային ուռուցքը, այդ ժամանակվանից նրան այլ լուրջ հիվանդություններ չեն անհանգստացրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: