Բաժիններ՝

Ֆրանսիական բաղադրատոմս, որը կօգնի տապակած հավը վերածել գլուխգործոցի

Բաղադրիչներ

1. Հավի ազդր – 5 հատ
2. Սխտոր – 3 պճեղ
3. Մաղադանոս – 1 փունջ
4. Քիմիոն – 1 թ/գ
5. Աղացած կարմիր պղպեղ – 1/2 թ/գ
6. Նարինջ – 2 հատ
7. Լայմ – 2 հատ
8. Փոքր կարտոֆիլ – 10 հատ
9. Պղպեղ – 5-6 հատ
10. Ձիթապտղի յուղ
11. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 210 աստիճան:

Կարդացեք նաև

2. Հավի ազդրերը դնել ափսեի մեջ, ցողել ձիթապտղի յուղով:

3. Մանրացրած սխտորը, քիմիոնը, կարմիր պղպեղը, մեկ նարնջի կեղևն ու հյութը, մեկ լայմի կեղևն ու հյութը, կես փունջ կտրատած մաղադանոսը, մեկ մեծ պտղունց աղն ու պղպեղը խառնել:

4. Ստացված խառնուրդը լցնել հավի ազդրերի վրա:

5. Ջեռոցի տապակը թեթևակի ցողել ձիթապտղի յուղով և վրան շարել հավի ազդրերը։

6. Կարտոֆիլը, պղպեղները, մեկ հատ նարինջը և մեկ լայմը կտրատել, շարել հավի ազդրերի կողքին:

7. Ցողել ձիթապտղի յուղով, համեմել աղով և պղպեղով, եփել 20 րոպե։ Այնուհետև ավելացնել 15 մլ ջուր և եփել ևս 25 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս