
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ձերբակալվել է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է։ Տտեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
ՔԿ-ից նշեցին, որ 27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում: