«Ով կարծում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել՝ թող փասա-փուսեն հավաքի ու գնա Բաքու ապրելու»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին Արցախում եմ։

Այցելեցի հերոսների շիրիմներին։

Այդ նույն պահին Հայաստանի խորհրդարանում հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։

Ով կարծում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել՝ թող փասա-փուսեն հավաքի ու գնա Բաքու ապրելու ու մուղամ լսելու, այ կապիտուլյանտներ։

Հ.Գ. Հերիք է կախվես նախկին իշխանությունից, այ կապիտուլյանտ։

Սերժի ժամանակ նույնիսկ Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից։

Իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից։

Նախկինը Եռատոն է թողել, դու՝ հանձնված Շուշի, Հադրութ, Թալիշ ու Մատաղիս»։

Տեսանյութեր

Լրահոս