
Ռուսաստանի զինվորականները 30 տոննայից ավելի հումանիտար օգնություն են հասցրել Խարկովի մարզ

Ռուսաստանցի զինծառայողները 30 տոննայից ավելի հումանիտար օգնություն են տարել Խարկովի մարզի բնակիչներին: Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանցի զինվորականները հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ընթացքում հերթական հումանիտար օգնությունն են հասցրել (Ուկրաինայի) Խարկովի մարզի բնակավայրեր: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ավելի քան 30 տոննա ընդհանուր ծավալով հումանիտար օգնությունը բեռնատար ավտոմեքենաներով տարել հասցրել են առավել կարիքավոր բնակիչներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտում են գերատեսչությունում, առաջին անհրաժեշտության իրերի եւ պարենամթերքի հավաքածուներն առաջին հերթին հանձնել են երեխաներ ունեցող ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: