Այդ ագրեսիան և Գուրգեն Արսենյանի ելույթը փաստում են՝ իշխանությանը նյարդայնացնում է ՌԴ-ի հետ գործակցող Արցախը. Վիգեն Հակոբյան
Ապրիլի 12-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել. ընդդիմադիրներն այսօր նիստը սկսելուց անմիջապես հետո բոյկոտեցին քառօրյայի աշխատանքները ևմեկնեցին Արցախ՝ Արցախի անվտանգությունը համարելով քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։
ԱԺ նիստերի դահլիճը լքելուց առաջ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնի վրա ամրացրեց Արցախի հանրապետության դրոշը, ինչը րոպեներ անցպոկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իսկ նրա թիմակից պատգամավորները դատապարտեցին ընդդիմության՝ Արցախ մեկնելու որոշումը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի դրոշները Ազգային ժողովի նիստերի դահլիճ տարած ընդդիմադիրների բոյկոտի ու, ի պատասխան դրան՝ իշխանության դատապարտումների մասին,քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց.
«Այն գործիքակազմը, որն ընդդիմությունը կիրառում է, սիմվոլիզմ է, դա դիմադրության պայքարի սիմվոլն է, իսկ քանի որ իշխանության քաղաքական կուրսը ենթադրում է զիջումներ՝ ընդհուպ մինչև Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պատրաստակամություն, ուստի Հայաստանում Արցախի դրոշի ծածանումն արժանանում է իշխանության դիմադրությանը, որովհետև դա նաև նոր ղարաբաղյան շարժման իմաստն ունի։ Այսօր կատարվածը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում կա երկու իրարամերժ գործընթաց, մեկը՝Արցախը զիջող ՀՀ իշխանության քաղաքական գիծն է, մյուսը՝ այդ քաղաքական գծի հետ չհամաձայնող ընդդիմությունը։ Խորհրդարանում այսօր իշխանությանբավականին լուրջ ռեակցիան և ագրեսիվությունը ցույց է տալիս, որ ընդդիմության գործողությունները կարող են բավականին լուրջ խոչընդոտ դառնալ իշխանության քաղաքական գործընթացների ճանապարհին»,- ասաց Հակոբյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ ընդդիմության նաև մարզային ակտիվությունն ու իշխանական արձագանքը ևս փաստում են՝ այս վճռական փուլում ընդդիմությունն ինչ-որ գործընթաց է վիժեցնում։
«Իշխանության մեջ կան նաև կասկածներ, որ կարող են այս գործընթացի մեջ ներգրավված լինել աշխարհաքաղաքական կենտրոններ, որովհետև հիմա Արցախի հարցը պրոյեկտվում է նաև Ռուսաստան-Արևմուտք առճակատման վրա, ուստի պետք է լուրջ ունակություններ ունենալ, որ կարողանանք այս հակասությունների ծիրում պահպանել իշխանությունը»,- ընդգծեց Հակոբյանը։
Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի վրա, որով, ըստ Հակոբյանի, հստակ տարանջատում դրվեց Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև։
«Կարծում եմ՝ Գուրգեն Արսենյանի ելույթը նախապատրաստված էր, ցանկացած պարագայում դրոշը կդրվեր, թե ոչ, նա այդ ելույթն ունենալու էր։ Նա դրեց պահանջ՝ կոշտացնել Արցախի իշխանությունների նկատմամբ դիրքորոշումը, որովհետև Հայաստանի իշխանություններին նյարդայնացնում է Արցախի՝ որպես ինքնուրույն գործոն մնալու և Ռուսաստանի հետ աշխատող գործոն դառնալու հանգամանքը»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիր պատգամավորների Արցախ մեկնելու որոշման մասին հայտարարությունից հետո, ԱԺ ամբիոնից հայտարարությունկոչով էր հանդես եկել.
«Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքները և աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է ՀՀ-ի և Արցախի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։ Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկրի լինելիության հարցն է դրվելու վտանգի տակ, պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից պարզել՝ ուր են տանում այս գործողությունները։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում